«Հյուսիս-հարավ»-ի տրանշ 3-ում կվերսկսվեն աշխա...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինաշխատանքներ իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությունը շարունակում է նշված ճանապարհահատվածում բացակայող ճանապարհային նշանների վերատեղադրման աշխատանքները. հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշվում է՝ Թալին-Լանջիկ հատվածում վերջին օրերին վերատեղադրվել են մոտ 50 ճանապարհային նշան և անվտանգության այլ տարրեր։ Շարունակվում են նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքները։

Հաղորդագրության մեջ նշվում է‚ որ առաջիկա օրերին՝ եղանակային պայմանների բարելավման պես, ընկերությունը Տրանշ-3-ում կվերսկսի փոսային նորոգման աշխատանքները։