ՀՅԴ-ն արտակարգ դրության պայմաններում իրականաց...

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը մարտի 23-ին ՀՀ կառավարությանն է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ: Այս մասին տեղեկանում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունից: Դրանք վերաբերում են արտակարգ դրության՝ իրավիճակի գնահատումից բխող կառավարմանը և այլ ոլորտային  հարցերի: 

Ներկայացված փաստաթղթի վերաբերյալ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հանդես կգա պարզաբանումներով և բացատրություններով: