Ո՞ր պաշտոնները կտան ՀՅԴ-ին. նրանց աչքը Աշոտյանի պորտֆելի վրա է

հյդ«Առաջիկայում ՀՅԴ-ն վերջապես կմտնի կոալիցիա ու կսկսի ՀՀԿ-ի հետ ուս ուսի պայքարել «հանուն հայրենիքի»:

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե առաջիկայում ՀՅԴ-ն վերջապես կմտնի կոալիցիա ու կսկսի ՀՀԿ-ի հետ ուս ուսի պայքարել «հանուն հայրենիքի», այն է` սահմանադրական փոփոխությունների:

ՀՅԴ-ն կվերցնի սոցապնախարարի պորտֆելը, որը կտա Արծվիկ Մինասյանին, շատ է ցանկանում, աչքը չի կտրում Արմեն Աշոտյանի պորտֆելից, սակայն, ըստ մեր աղբյուրների, չեն տա այն ՀՅԴ-ին, քանզի Արմեն Աշոտյանը «բուռն», այդ թվում` բոլոնյան բարեփոխումներ է սկսել ոլորտում, որն էլ համարվում է ոչ միայն նրա հաղթաթուղթը, այլեւ գործունեության «թագն ու պսակը»։

ՀՅԴ-ին Աշոտյանի նախարարության փոխարեն կտան քաղաքաշինության եւ, ըստ ամենայնի, Հրանուշ Հակոբյանի սփյուռքի նախարարի պորտֆելները, երկու մարզպետի եւ չորսից հինգ փոխնախարարների աթոռները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով