ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության մասին փաստաթուղթը կստորագրվի այսօր

Rustamyan-Armen2-470x265Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, նախագահական նստավայրում ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև կստորագրվի քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ե՞րբ է ստորագրվելու հուշագիրը, հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Այսօր ստորագրվելու է»,- ասաց պատգամավորը՝ հայտնելով, որ կողմերից ստորագրող ներկայացուցիչներ են լինելու ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ու Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 


Այս թեմայով