Հունիսի 7-11-ը Նախիջևանում թուրք-ադրբեջանական...

Երկուշաբթի օրը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Նախիջևան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմերը և զրահատեխնիկան՝ մասնակցելու «Անսասան եղբայրություն-2019» նշանաբանով հունիսի 7-11-ը անցկացվելիք թուրք-ադրբեջանական մարտավարական նշանակության զորավարժություններին:

Նախիջևանում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: