Հուլիսի 1-ից Գազպրոմը 1,4% -ով բարձրացնելու է...

Հուլիսի 1-ից Գազպրոմը 1,4% -ով  բարձրացնելու  է գազի գինը:  Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը: 

2018 թվականին արժեքի վերահաշվարկի արդյունքում գնի  փոփոխություն եղել է 3,4%-ով, իսկ 2020 թվականին պլանավորվում է 3% աճ: 2019 թվականի ինդեքսացիայի համար հաշվի է առնվելու հունվարից ԱԱՀ-ի բարձրացումը:

Հիշեցնենք, որ ըստ Հայաստան-Ռուսաստան գազային պայմանագրի մեր երկրին գազ է մատակարարվում ՌԴ ներքին գներով։ Այսինքն ՌԴ-ում գազի գնի բարձրացումը ազդելու է նաև Հայաստանի գազի գնի վրա։