Huawei-ում գործարկել են Hongmeng օպերացիոն հա...
Չինաստանի Huawei ընկերությունը գտնվում է Hongmeng (Հունմեն) գործառական համակարգի գործարկման գործընթացում՝ այն Android օպերացիոն համակարգի փոխարեն իր ապարատներում տեղակայելու համար: Այս մասին Reuters գործակալությանը հայտարարել է ընկերության փոխնախագահ Էնդրյու Ուիլյամսոնը: 
 
Նրա խոսքով՝ սեփական գործառական համակարգի գործարկման գործընթացը կարող է տևել մի քանի ամիս, իսկ Huawei-ը մտադիր է գրանցել այդ համակարգի մակնիշը, որն այժմ թեստավորվում է Չինաստանում:
 
Միացյալ նահանգների առևտրի նախարարությունը մայիսի կեսերին Huawei-ը մտցրել է սև ցուցակ, ինչը փակում է ամերիկյան արտադրողների բաղադրիչներ և տեխնոլոգիաներ գնելու ուղին: 
 
Huawei-ին արգելված է գործեր վարել ամերիկյան գործարարության հետ առանց համապատասխան թույլատրագրերի: