Մեծ թվով ոստիկաններ են կուտակվել ՀԾԿՀ-ի դիմաց (PHOTO)

11414786_849743598437378_1797420786_n
Այսօր՝ հունիսի 17-ին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է գումարել և քննարկում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հայտը: ՀԷՑ-ը դիմել էր ՀԾԿՀ-ին՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար:

Այս պահին հանձնաժողովի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ինչպես փոխանցում է  Politik.am-ի թղթակիցը ՀԾԿՀ-ի դիմացից՝ քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիների միջև:Ակտիվիստները ձվեր շպրտեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի ուղղությամբ, որից հետո փորձ արեցին մտնել շենք: Մոտ 10-15 րոպե տեւած քաշքշուկից հետո ոստիկաններին հաջողվեց հանգստացնել ցուցարարներին :

11427866_849750471770024_322076962_n 11292661_849750025103402_2022711239_n11418389_849750745103330_846018267_n

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

11425331_849743775104027_1076708168_n

11414786_849743598437378_1797420786_n

11301513_849744101770661_575921044_n

11297865_849744478437290_932436892_n

Դիտվել է 444 անգամ
 


Այս թեմայով