HSBC բանկի տարածքում հնչել են կրակոցներ, կան վիրավորներ

Երևանի Կոմիտաս փողոցում գտնվող HSBC բանկի մոտ կրակոցներ հնչեցին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում է ականատեսը։

Մեր զրուցակիցը դեպքի վայրից հայտնում է նաև, որ կրակոցների հետևանքով երկու վիրավորներ կան։ Տեղում են նաև ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ։ Նախնական տվյալներով` հարձակվողները փորձել են թալանել բանկը, ինչը նրանց հաջողվել է։

Ոստիկանությունն այս պահին կատարվածի մասին որևէ տեղեկություն չի տրամադրում։ ՀՀ ոստիկանության լրատվության, հասարակայնության հետ կապերի ու վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ այս պահին ոստիկանությունը ճշտում է տեղեկությունը։

Այս թեմայով