Օգոստոսի 2-ին, ժամը 21:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աղասաֆի» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:34-ին, մարվել՝ 01:28-ին: Այրվել է 10 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Եղեգնաձոր համայնքի ղեկավարը, Մոզրովի վարչական ղեկավարը և 6 քաղաքացի: