Հրդեհ է բռնկվել Հայ Ավետարանական եկեղեցու կեն...

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 10:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 13/1 շենքում գտնվող Հայ Ավետարանական եկեղեցու կենտրոնի գրասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:08-ին, մարվել՝ 11:24-ին: Այրվել են էլեկտրական վահանակ՝ ամբողջությամբ, էլեկտրական մալուխներ՝ 2 գմ, մեկ սեղան եւ երկու համակարգիչ՝ մասամբ: