Հրդեհ՝ ԱԺ վարչական տարածքում գտնվող անվտանգու...

shamshyan.com—ի տեղեկություններով՝  Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող անվտանգության պահպանման զորանոցի տանիքում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից. ժամանել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու մեծ թվով հրշեջներ։

 15։51

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ:


Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, որոնցից մեկը տեղում առաջին բուժուգնությունն է ցուցաբերել 1 տուժած քաղաքացու, ինչից հետո վերջինը տեղափոխվել է հիվանդանոց:

ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները:

Փաստի առթիվ էլ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է կրակը առաջացել:
Նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: