Հրազդանի կիրճն աղբից հիմնովին մաքրելու աշխատա...

Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկը Հրազդանի կիրճը հիմնովին մաքրում է աղբից: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Ֆյեսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հրազդանի կիրճը հիմնովին մաքրվում է աղբից։ ԵԱՍՄ համայնքային հիմնարկը մեծ քանակի մարդկային ռեսուրս և տեխնիկա է ներգրավել տարածքը մաքրելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին կոչ է անում մաքուր պահել քաղաքը: