Հրապարակվել է 2019թ-ի ԱԶԲ Տարեկան հաշվետվությ...

Ասօր հրապարակվել է 2019թ-ի համար ԱԶԲ Տարեկան հաշվետվությունը։ Այն ներկայացնում է 2019թ-ին ԱԶԲ գործառնական և ֆինանսական արդյունքները, որը բանկի երկարաժամետ կորպորատիվ ռազմավարության՝ 2030թ-ի Ռազմավարության իրականացման առաջին ամբողջական տարին է։

 «Ինձ ոգևորում են 2019թ-ի մեր ջանքերը։ Ինձ ուրախացնում է այն, թե ինչի ենք հասել 2020թ-ին»,- ասաց ԱԶԲ նախագահ Մասածուգու Ասակավան։ «Մենք հիմնվելու ենք այս ձեռքբերումների վրա, որպեսզի շարունակենք ակտուալ լինել և բավարարենք մեր անդամակից երկրների կարիքներին, երբ վերջիններս քայլեր են նախաձեռնում նոր տիպի թագավարակի (COVID-19) համավարակի դեմ պայքարելու և նոր թագավարակից հետո վերականգնվելու համար»։

COVID-19-ին արձագանքելու համար այս տարի՝ ապրիլի 13-ին, ԱԶԲ-ն հաստատեց 20 մլրդ դոլարի փաթեթ, որը կֆինանսավորի լայնամասշտաբ գործողությունները և ծրագրերը, որոնք ուղղված են համավարակի ազդեցությունների դեմ պայքարի հարցում զարգացող անդամակից երկրներին աջակցությանը։ Մանրամասները կարող եք գտնել կից մամլո հաղորդագրությունում։ 

 2019թ-ին ԱԶԲ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ 33.74  մլրդ դոլարի   

 ՄԱՆԻԼԱ, ՖԻԼԻՊԻՆՆԵՐ (Մայիսի 18, 2020թ) – Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր զարգացող անդամակից երկրների համար Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պրոյեկտները, ծրագրերը և զարգացմանն ուղղված այլ աջակցությունը 2019թ-ին կազմում էին 33.74 մլրդ դոլար` ընդգծելով բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն տարածաշրջան ունենալու տեսլականի իմաստով ԱԶԲ-ի ուժեղ հանձնառությունը։

 2019թ-ի համար ԱԶԲ Տարեկան հաշվետվությունը, որը հրապարակվել է այսօր, ներկայացնում է 2019թ-ին ԱԶԲ գործառնական և ֆինանսական արդյունքները, որը բանկի երկարաժամետ կորպորատիվ ռազմավարության՝ 2030թ-ի Ռազմավարության իրականաց-ման առաջին ամբողջական տարին է։

«Ինձ ոգևորում են 2019թ-ի մեր ջանքերը։ Ինձ ուրախացնում է այն, թե ինչի ենք հասել 2020թ-ին»,- ասաց ԱԶԲ նախագահ Մասածուգու Ասակավան։ «Մենք հիմնվելու ենք այս ձեռքբերումների վրա, որպեսզի շարունակենք ակտուալ լինել և բավարարենք մեր անդամակից երկրների կարիքներին, երբ վերջիններս քայլեր են նախաձեռնում նոր տիպի թագավարակի (COVID-19) համավարակի դեմ պայքարելու և նոր թագավարակից հետո վերականգնվելու համար»։

COVID-19-ին արձագանքելու համար այս տարի՝ ապրիլի 13-ին, ԱԶԲ-ն հաստատեց 20 մլրդ դոլարի փաթեթ, որը կֆինանսավորի լայնամասշտաբ գործողությունները և ծրագրերը, որոնք ուղղված են համավարակի ազդեցությունների դեմ պայքարի հարցում զարգացող անդամակից երկրներին աջակցությանը։

 2019թ-ին նոր հանձնառությունները ներառում էին 21.64 մլրդ դոլար՝ վարկերի, դրամաշնորհների,  ներդրումների և երաշխիքների տեսքով, ԱԶԲ-ի սեփական ռեսուրսներից՝ վերջինիս զարգացող անդամակից երկրների աճի ապահովման և զարգացման ծրագրերին օժանդակելու նպատակով։ 2019թ-ին առհանումները, որը կարևոր ցուցանիշ է հանդիսանում Ծրագրի բարեհաջող իրականացման համար, հասան 16.47 մլրդ դոլարի, որը 2018թ-ի համեմատ 16.1%-ով ավելացել է։

 2019թ-ին ԱԶԲ մասնավոր հատվածի գործառնությունները հասան 3 մլրդ դոլարի ուղենիշին երկրորդ հաջորդիվ տարվա ընթացքում, որն արտացոլում է մասնավոր հատվածի ներդրումները նոր ոլորտներում և անդրսահմանային շուկաներում ընդլայնելու ծրագրերը։

 2019թ-ին համաֆինանսավորումը կազմեց 11.86 մլրդ դոլար, որտեղ ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնություններին բաժին էր ընկնում ընդհանուր համաֆինանսավորման 6.98 մլրդ դոլարը։   

 ԱԶԲ կլիմայի ֆինանսավորումը 2019թ-ին հասավ աննախադեպ բարձր 6.55 մլրդ դոլարի։ Բանկը հասավ իր նպատակին, այն է՝ 2014թ-ի 3 մլրդ դոլարից կրկնապատկել կլիմայի համար կատարվող իր ներդրումները ժամանակացույցով նախատեսվածից մեկ տարի շուտ։  Սա ընդգծեց ԱԶԲ-ի ուժեղ հանձնառությունը կլիմայի փոփոխություններին ուղղված միջոցառումների իմաստով։ 2030թ-ի ռազմավարությամբ սահմանվում է մինչև 2024թ-ը 35 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող և մինչ 2030թ-ը 80 մլրդ դոլար կազմող կումուլյատիվ կլիմայի ֆինանսավորման թիրախին։

 ԱԶԲ-ն նաև հետամուտ է ապահովել 2030թ-ի իր Ռազմավարության թիրախը՝ վերջինիս գործառնությունների առնվազն 75%-ի չափով գենդերային հավասարությունը խթանելու իմաստով։

Երկրորդ տարին է, ինչ ԱԶԲ-ի Տարեկան զեկույցը հասանելի է թվային ձևաչափով, որն ունի հարուստ մուլտիմեդիա կոնտենտ և որպեսզի լինի բնապահպանական իմաստով անվնաս, այս տարի արդեն 100%-ով առցանց է հասանելի։ Տե՛ս www.adb.org/ar2019/digital։

  ԱԶԲ-ն հետամուտ է հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսիայի հասնելուն՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելու իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ ունի 68 անդամակից երկիր՝ 49-ը՝ տարածաշրջանից։

 Ներբեռնել զեկույցը PDF ֆորմատով: adb.org/ar2019