«Հրապարակ». ԲՀԿ-ն չի հանձնվի. ի՞նչ սցենար են...

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն չի պատրաստվում հանձնվել՝ իշխանության դեմ պայքարի տարբեր սցենարներ են քննարկվում, այդ թվում՝ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու նախագիծ են ներկայացնելու ԱԺ։

Այդ գործընթացը կանոնակարգվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով, եւ նման իրավունք ունեն ԱԺ խմբակցությունները: Սակայն գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, այսինքն՝ 79 պատգամավորի քվեով։

ԲՀԿ-ում գիտեն, որ եթե անգամ ԼՀԿ-ն չմիանա դատախազին հեռացնելու օպերացիային, ապա դրանից իրենք շահած են դուրս գալու՝ բացահայտելով իշխանականների եւ հատկապես ընդդիմադիրների իրական դեմքը, որոնք պաշտպանում են Սերժ Սարգսյանի նշանակած դատախազին, որը համաձայնել է նաեւ Փաշինյանի ձեռքում գործիք դառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում