«Հրապարակ». Սիսեռյանը «ձեռքերը լվացել է» Ամու...

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն այս օրերին Չինաստանում է՝ մասնակցում է չին-հայկական «Շանսի-Նաիրիտ» ընկերության խորհրդի նիստին, որի անդամ է ինքը։ Նա «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից, քանի որ նեղացած է մամուլի հրապարակումներից ու այն շահարկումներից, թե ինքն ու իր հայրը կապ ունեն Ամուլսարի՝ 400 հազար դոլարով իրականացված փորձաքննության հետ։

Սիսեռյաններին, հիշեցնենք, մեղադրում էին, թե, լինելով լիբանանցի, միջնորդել են, որ լիբանանյան ELARD ընկերությունն իրականացնի փորձաքննությունը, և դրա տակ կոռուպցիոն ռիսկ էին տեսնում։ Սիսեռյանն ասաց, որ որոշել է այլևս չխառնվել Ամուլսարի թեմային, թեև ընդամենը մամուլի հետ կապերն էր համակարգում։ Բայց որքան էլ հերքում էր ELARD-ի հետ իր ընտանիքի կապը, միևնույն է, մարդկանց մեջ հաստատվել է, որ դա իրենց բերած ընկերությունն է։ Իսկ Ամուլսարի թեմայով հիմա, իր խոսքով, բացառապես վարչապետն է զբաղվում, հարցի լուծումն էլ նրա տիրույթում է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: