«Հրապարակ»․ Պապիկյանի քարտուղարուհին ծաղրածու...

«Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկե­սային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը: 

Հոբելյարի տոնը լիարժեք դարձնե­լու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նա­խարարության անձնակազմին՝ նրանց կտրե­լով հոգսաշատ աշխատանքային առօրյայից: Քարտուղարուհին Ֆեյսբուքում ծննդյան օրվա­նից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակնե­րով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրա­ծուին: 

Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: