«Հրապարակ». Իսկ ինչո՞ւ ռուսերեն. սուվերեն և ա...

«Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը վայելում են չինական հյուրասիրությունը և այդ մասին ֆեյսբուքյան գրառումներ անում ու լուսանկարներ հրապարակում, Չինաստան այցի շրջանակներում մի փոքրիկ փաստ գրավել է հասարակության ուշադրությունը: 

Նիկոլ Փաշինյանը Պեկինում, չգիտես ինչու, խոսել Է ռուսերեն: Հաշվի առնելով ռուսերենի նրա իմացության հետ կապված վերջին միջադեպը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ կատակը, սպասելի Էր, որ Փաշինյանն այս անգամ թարգմանչի օգնությամբ կհաղորդակցվի և կխոսի հայերեն: Իսկ եթե ոչ հայերեն, գոնե անգլերեն: Անհասկանալի է, թե ինչու է նա Չինաստանում խոսում ռուսերեն: Այս հարցը, ի դեպ, հենց Փաշինյանի համակիրներն են բարձրացնում նրա ֆեյսբուքյան գրառման տակ: 

Մանավանդ Մեդվեդևի հետ միջադեպից հետո շատ գրվեց ու խոսվեց այն մասին, որ ՀՀ վարչապետին ոչինչ չի խանգարում, որ մշտապես՝ բոլոր այցերի ու հանդիպումների ժամանակ խոսի հայերեն և օգտվի թարգմանիչների ծառայություններից: Սակայն Հայաստանի վարչապետը, փաստորեն, որոշել է դեմ գնալ հանրային կարծիքին և կրկին հաղորդակցվել ռուսե­րենով: 

Չինաստանը, անկախ ամեն ինչից, կոմունիստական եր­կիր է, հասկանալի է, որ այդ երկրի վերնա­խավում ռուսերենն ընդունված ու հարգի լեզու է, ու հիմնակա­նում բարձրաստիճան չինացիները տիրապե­տում են ռուսերենին: Բայց, ամեն դեպքում, սուվերեն և արժա­նապատիվ երկրի ղե­կավարին վայել չեն վասալի պահվածքը և նախկին մետրոպոլիայի լեզուն օգտա­գործելը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: