«Հրապարակ». Իշխանությունն ուսումնասիրում է Հր...

«Հրապարակ» թերթը գրում է.

««Իմ քայլի» մեր աղբյուրի փոխանցմամբ` իշխանությունները շտապում են Վահե Գրիգորյանին ՍԴ «մուտքագրել». «Վահեն հեռահար ծրագրով է ՍԴ գնում. չնայած թիմում նաև տեղյակ են Հրայր Թովմասյանի դիրքորոշմանը` նա հրաժարական չի տալու»:

«Ունեինք երկու ճանապարհ`  ժողովրդին կոչ անել ու շրջափակել ՍԴ-ն, ինչպես ԱԺ-ն ու դատարանները, հրաժարական պարտադրել, սակայն կատեգորիկ որոշվել է այդ ուղին չընտրել»:

Կարծու՞մ եք` վեթթինգով ինչ-որ բանի կհասնե՞ք։ «Ինչո՞ւ ոչ»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, արդեն իսկ ուսումնասիրվում են Հրայր Թովմասյանի «դոսյեներն»` արդարադատության նախարար եղած ժամանակվա։

Նրա կողմնակիցները պնդում են` «սրտներն ուզածի չափ թող նայեն»։

«Ճիշտ կլինի, որ իշխանությունները մտածեն իրենց` երբեմնի կալանավորված, գաղտնալսման հերոս Վահեի մասին», - ասաց իրավաբան մեր զրուցակիցներից մեկը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։