«Հրապարակ». ՀՅԴ-ն վերջին շրջանում խիստ հագեցա...

«Դաշնակցությունը վերջին շրջանում խիստ «հագեցած» օրակարգ ունի. նախորդ շաբաթ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մեկնել էր Եվրոպա, երեկվանից Կանադայում է։ Հարցրինք` ի՞նչ առաքելությամբ։ «Հանդիպում եմ Բյուրոյի, ժողովրդի, կուսակցականների հետ»: Նպատա՞կը։ «Փոխգործակցություն, Հայաստանի վիճակի ներկայացում»: Կանադական թևը նույնքան արմատական-ըմբո՞ստ է, ինչպես ամերիկյանը` Արևմտյան Ամերիկայի թևի և Վիգեն Հովսեփյանի։

«Ամերիկյան թևն էլ, Ձեր ձևակերպմամբ՝ «արմատական» չէ, ավելի շատ աղմուկ է, քան` իրականություն։ Ըմբոստ է, բայց ոչ Ձեր կարծածի չափ։ Կուսակցական-կազմակերպչական առումով Ընդհանուր ժողովի քաղաքական գծի որոշումները բոլորի համար կատարման ենթակա են։ Դուք հիմա կոնկրետ անուն եք տալիս` Վիգեն Հովսեփյանը շարքային կուսակցական է, բայց նույն իր պարագայում էլ չեմ կարծում հատուկ առանձնանալու կամ այլ քաղաքականության խնդիր կա»: Ասել է` ՀՅԴ թրենդը «նստել ոզնու վրա, լողի չեմպիոն դառնալ»․ եթե կուսակցությունը հրահանգում է, 100 տոկոսանոց է։ «130 տարի ուժի մեջ է եղել, կարծում եմ` առաջիկա տասնամյակների մեջ ևս կլինի»:  

Արայիկ Հարությունյանին ուղղված ձեր նամակում բավականին կոշտ էիք արտահայտվել, ասել էիք՝ «քաղաքական ապտակը ցավոտ է լինելու»․ ի՞նչ նկատի ունեիք։ «Ասված էր` անձնական-կուսակցական հարցերը պետք է տարբերել։ Ընդունված չէ կոնկրետ հակընդդեմ քայլերի մասին բարձրաձայնելը, բայց մենք ցանկացած հակազդեցության պատրաստ ենք»։ Մահ կամ ազատությո՞ւն։ «Կարգախոս է, այլ կերպ պետք չէ մեկնաբանել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: