«Հրապարակ». Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան...

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր հարցին ի պատասխան, թե երբ է տեղի ունենալու Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը, կառավարության մեր աղբյուրն ասաց. «Ըստ ամենայնի՝ մարտի վերջ-ապրիլի սկիզբ ժամանակահատվածում»:

Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ պաշտոնական այց չի ունեցել ՌԴ, բոլոր հանդիպումները Պուտինի հետ եղել են ընթացակարգային: Տարեմուտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց. «Նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն, և ՌԴ նախագահը 2020թ. երկրորդ կեսին կամ 2021 թ.  առաջին կիսամյակում պաշտոնական այց կկատարի Հայաստան»:

Հանդիպումը նախատեսվում է արցախյան նախագահական ընտրություններից հետո՞, փաստորեն։ «Կոնկրետ օր չկա նախանշված, հեռուն գնացող եզրակացությունների կարիք, կարծում եմ` նույնպես»:

Հիշենք, որ Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին, իսկ ապրիլի սկզբին արդեն պարզ կլինի ուժերի դասավորությունը Ղարաբաղում»։