«Հրապարակ». Դատական հայց ընդդեմ լրագրողի. Դատ...

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 27-ին Հայաստանում մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկը՝ «Բարի Սամարացին», դիմել է դատարան՝ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման եւ հերքման պահանջով։ Պատասխանողը լրագրող Թերեզա Ասատրյանն է:

Իսկ գործով երրորդ անձ է «Բաց Թիվի» ՍՊԸ-ն, որը հայտնի է Համլետ Ղուշչյանի հաղորդումներով: Պարզվում է, Թերեզա Ասատրյանը «Բաց օրը» հաղորդման ժամանակ «Բարի Սամարացու» արտադրության մասին արել է հայտարարություններ, որ այդ մսամթերքն ուտելու բան չէ, եւ այն առաջատար է կոչվել շուկայում, քանի որ սեփականատերը եղել է Սերժ Սարգսյանի մտերիմը:

Հայցվորը պնդում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, եւ վնասի փոխհատուցում է պահանջում՝ 2 մլն դրամ: Հայցադիմումը գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։

Ի դեպ, Թերեզա Ասատրյանի դեմ այս ամսում սա երկրորդ բողոքն է: Նախորդն էլ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էր ներկայացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում