«Հրապարակ». Չի բացառվում, որ Բուքիքիոն եզրակա...

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը նորմալ, բնականոն հունով իր գործն է անում` ոչ մի ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում իր շուրջը․ այսօր ՍԴ ենք հրավիրել արդարադատության նախարարին՝ միջազգային պայմանագիր ենք քննարկելու, զեկուցողն ինքն է»,- երեկ ասաց ՍԴ մեր աղբյուրը:

«Նաեւ իրավական հոդվածների մրցույթ ենք հայտարարել՝ մինչեւ հունիսի 5-ը, նույն օրը պատրաստվում ենք տոնել ՍԴ-ի ձեւավորման 25-ամյակը»: Բա հանրաքվե՞ն։ «Կարծում եմ` Հայաստանի հպարտ քաղաքացին հակաօրինական ճանապարհով չի գնա»: Իսկ կա՞ դատավոր, որ հնարավոր է` վաղաժամ թոշակի գնա․ Ֆելիքս Թոխյանի անունն են հոլովում։ «Այս պահին` ոչ, բոլորն ակտիվ աշխատում են, բացառությամբ մեկի։

Փաստ է, որ իշխանություններն ինչ քայլ արել են, սխալ է դուրս եկել, այս մեկը եւս բացառություն չէ՝ կարճաժամկետ կտրվածքով գուցե թվացյալ հաջողություններ ունեն, սակայն երկարաժամկետով չեն կարող հաջողություն ունենալ՝ 3 պատճառով. իրենց նպատակներում անազնիվ են, այդ ամենը չեն անում արդարադատության համակարգը բարեփոխելու ազնիվ մղումով։

Գործողություններն ապօրինի են. օրենքներից հատկապես ընտրում են այն, ինչ չի կարելի անել, եւ անցնող ամեն օր իրենց դարձնում է ավելի խոցելի։ Տեսեք` արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ նախարարը խոսել է Բուքիքիոյի հետ, ու ոչ մի բառ, թե ինչ։ Հանրաքվեի մասին օրենքը առաջին նախադեպն է, որ չի ուղարկվել Վենետիկ: Չի բացառվում, որ Բուքիքիոն եզրակացություն գրի, ներկայացնի ԵԽ, ասել է թե` երկիրն ավելորդ թուլացնում ենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում