«Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊ...

«Օրերս Արսեն Թորոսյանը հասկացրել է, որ Բժշկական համալսարանի հիվանդանոցներին, որոնք պատրաստ են քովիդ բուժել, պետպատվեր չի տալու։ «Վրեժ է լուծում Բժշկականի խորհրդի նախագահ Վահան Արծրունուց, որը  քննադատում է նրան, անգամ հրաժարականն է պահանջում։

Ի դեպ, Թորոսյանը ոչ միայն պատվաստումների, այլև որոշ դեղորայքի «սիրահար» է, օրինակ՝ «Պլակվենիլ»-ի, որն սկզբում համարվեց քովիդի լավագույն բուժամիջոցը, մեծ քանակով գնեցին, հետո պարզվեց` կարող է վատացնել հիվանդի վիճակը։ Հիմա մտածում են սաղացնել որևէ աֆրիկյան երկրի վրա՝ որպես հումանիտար օգնություն»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: