«Հրապարակ»․ Ադյանը զարմացած է, թե ինչու՞ Սանա...

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս առերեսում է տեղի ունեցել Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի միջեւ, ով կալանավորվել է դիալիզի ապօրինի մրցույթում հաղթած «Զորաշենի» գործով։ Ադյանն առերեսման ժամանակ ասել է, թե «Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ «Զորաշենով» մենք գործ ենք անում»։

Փաստորեն, ուղիղ չի ասել, որ Սանասարյանը կոռուպցիոն գործարքի մասնակից է, բայց շեշտել է, որ տեղեկացված է եղել, ու զարմանք է հայտնել, թե ինչու են միայն իրեն «բռնել»։ Թերեւս այս առերեսումն է պատճառը, որ կրկին լուրեր են շրջանառվում, որ Սանասարյանին ազատելու են աշխատանքից եւ անգամ կալանավորելու են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում