Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » Հայկական դիրքերի ուղղությամբ կրակել են հրաձգային զենքերից և ականանետերից

Հայկական դիրքերի ուղղությամբ կրակել են հրաձգային զենքերից և ականանետերից

sahman4Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց:

«ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում’ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»,-տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն:

Դիտվել է 66 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy