ՀՔԾ-ն կարող է լուծարվել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իրավապահ համակար­գում քննարկումներ են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին: Մասնավորապես վարկածներ են առաջ քաշվել ստեղծել հակակոռուպցիոն մարմին ու Հատուկ քննչական ծառայությունը լուծարել: Այս իրա­վիճակում հետաքրքիր է՝ ինչպես են դասակարգելու կոռուպցիոն գործերը, քանի որ կոռուպցիան լայնաշերտ երևույթ է: 

Ավելին՝ իրավապահ համակարգում լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում՝ վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, ասել է, թե այլևս ղեկավար չլինի: 

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում, և հորդորեցին տեղեկություննե­րը պարզել նրանցից, ովքեր հայտնել են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։