ՀՔԾ երկու քննիչներին պարգևատրվել են Մխիթար Գո...

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ հատուկ քննչական ծառայության երկու քննիչի Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևներիեւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգիեւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Հովհաննես Կենսաբերի Ենոքյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ.

Գեղամ Մարտինի Մարգարյանին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: