ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշա...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը»,- ասված է հաղորդագրությունում: