Հողերի՝ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստոր...

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարությունն առաջարկում է սպանդանոցների կառուցման համար հողերի տրամադրման վարչարարական ընթացակարգերը  պարզեցնել: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում հուլիսի 1-ից անցում ենք կատարելու ամբողջական սպանդանոցային մորթի՝ այս փոփոխությունը շատ կարևոր է և էական»,-հայտարարեց նախագծի հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 

Կառավարության մեկ այլ առաջարկով ապահովվի նաեւ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացում՝ կադաստայի արժեքի 50 տոկոսի փոխարեն 100 տոկոս, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կստեղծվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու եւ անցկացնելու հնարավորություն, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հստակ նախավճարը վճարելու հնարավորություն և մասնակցի վկայական:

Պապիկյանն ընդգծեց, որ այս օրենքի ընդունումը կարևոր է  հատկապես ներդրումային դաշտի ձևավորման առումով՝ պարզեցվելու են վարչարարական ընթացակարգերը: