Հովսեփ Խուշուդյանը կարծում է, որ Արցախում զին...

Այսօր հայ զինվորի մահվան մասին հերթական լուրը ստանալով ես էլ եմ սկսում հակվել այն մտքին, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսվել։ Նայիրիհունանյաններ ու հայազգի «պերմյակովներ» են գործի դրվել - դավաճաններ, որոնք միշտ էլ եղել են մեզանում եւ ծառայել օտարներին։ Իսկ մեր բանակում, ու հատկապես Արցախի պաշտպանության բանակում գործակալներ ունեցող միակ երկիրը Ռուսաստանն է։

Եթե այս վարկածը ճիշտ է, ուրեմն նաեւ պատահական չի, որ երեք օրում երեք զոհ եղավ «անհայտ պայմաններում» հենց այն օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Գերմանիայում։ Հինգերորդ շարասյուն է գործարկվում հեղափոխության եւ հայ ազգի դեմ։

Գրում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսփ Խուրշուդյանը իր ֆեյսբուքյան էջում