Հովիկ Աբրահամյանը վախեցավ

Prime ministerԱմիսներ առաջ ՀՀ կառավարությունն իր մտահոգությունն էր հայտնել ոչ աշխատանքային օրերի «առատության» հետ կապված: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր զբաղվել այս խնդրով և առաջին հերթին աշխատանքային օրեր էին հայտարարվել մեռելոցները, որոնք ոչ աշխատանքային էին դարձել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ: Ինչ- որ պահի թվում էր, թե Հովիկ Աբրահամյանին հաջողվել է համոզել եկեղեցուն, որ ոչ աշխատանքային օրերի «առատութունը» խանգարում է տնտեսության աճին և որ մեռելոցների ոչ աշխատանքային դարձնելը, նպատակահարմար չէ: Սակայն սա իրականում միայն մեզ թվում էր: Իրականում պարզվում է` եկեղեցին ավելի մեծ ազդեցություն ունի կառավարությունում քան ինքը` վարչապետը: Եվ ահա հուլիսի 11-ին Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանը հրավիրում է կառավարության արտահերթ նիստ, որի օրակարգում մեռելոցների հարցն էր միայն: Կառավարության որոշմամբ հուլիսի 13-ը հայտարարվեց ոչ աշխատանքային, իսկ շաբաթ օրն` աշխատանքային: Կառավարության այս քայլից հասկանալի է դառնում, որ Հովիկ Աբրահամյանը բավական վախեցած է: Այս գործում իր մեծ դերակատարումն է ունի Գարեգին Բ-ն, ում հետ ամիսներ առաջ հանդիպելու էր շտապել Հովիկ Աբրահամյանը, որպեսզի բացատրություններ տար մեռելոցների օրերը աշխատանքային  դարձնելու հետ կապված: Միայն պարզ չէ, թե որ հոր միջոցով է Հովիկ Աբրահամյանին վախեցրել Գարեգին Բ-ն երկնայինի, թե երկրայինի, որն այս դեպքում Բաղրամյան 26-ում է նստում: Ամենայն հավանականությամբ` երկրայինի, քանի որ երկրայինի հոր հետ Հովիկ Աբրահամյանը ուղիղ կապի է դուրս եկել Արտաշատում կառուցած իր եկեղեցիով:

Անի Ասլանյան

Դիտվել է 177 անգամ
 


Այս թեմայով