Խորհուրդ կտամ Հովիկ Աբրահամյանին կարդալ Սահմանադրության մեկնաբանությունները

HOVIK_ABRAHAMYANՀովիկ Աբրահամյանը հայտարարել է՝ Բաղրամյան պողոտան փակելը չի համապատասխանում Սահմանադրությանը:
1. Խաղաղ հավաքը պողոտա փակելու տեղ ներկայացնելու անգրագետ, պրիմիտիվ փորձը զավեշտալի է։ Խաղաղ հավաքները մարդու հիմնարար իրավունքներից են ու հստակ սահմանված են, թե սահմանադրության թե մարդու իրավունքների կոնվեցիայի մեջ։ Բնականաբար հավաքի ժամանակ, եթե մարդիկ շատ են, տեղավորվելու համար ինքնաբերաբար փակվում են փողոցներ, հրապարակներ և որոշակի սահմանափակում է լինում, ինչը համաչափ է։ Ուղղակի ցինիզմ է, երբ մարդիկ ապրելու միջոցներ չունեն, բայց փողոցների բաց լինելը կարևորվում է դրանից։ Խորհուրդ կտամ Հովիկ Աբրահամյանին կարդալ Սահմանադրության մեկնաբանությունները Գագիկ Հարությունյանի կողմից։
2. Սոցիալապես անապահովներին սուբսիդավորելու պահով, ամենաէականը 105 հազար գրանցված անապահով ընտանիքների գոյության փաստն է ու այլ «ապահովների» հաշվին սուբսիդավորելու փոխարեն, առաջարկում եմ ձեր ու ձեր խմբավորման՝ ժողովրդի հաշվին կուտակած հարստությունից վճարել այդ պարտքերը։ Ու ասեմ, որ ձեզ չի հաջողվի 2000 դրամով ժողովրդին բաժանել։

Այսքանը։ Կարող եք տարածել, չապակողմնորոշվեն մարդիկ։

Գրում է Կարեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 134 անգամ
 


Այս թեմայով