Հովիկ Աբրահամյանը իր հրաժարականին է սպասում


10427359_104161253255654_5231663851782776691_n Եվ գուցե մի օր Արգամ Աբրահամյանը հասնի Հովիկ Աբրահամյանի անհաս երազին:

Politik.am: Մենկաբանություն: Մի քանի ամիս է ինչ լրատվամիջոցներումշրջանառվում էին լուրեր, որ Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը պետքէ նշանակվի Արարատի մարզպետ: Այս լուրեը որևէ կերպ չհերքվեցին և  հունիսի 7-ին Արգամ Աբրահամյանի Արտաշատի քաղաքապետ «ընտրվելու» փաստը հուշում է, որ Աբրահամյանների ընտանիքը շեշտը դնում է երիտասարդ սերնդի առաջընթացի վրա: Հասկանալի է, որ մի ամբողջ մարզ չէին կարող վստահել անփորձ մի երիտասարդի և շատ կարևոր է, որ նա համայնքի ղեկավարման փորձ ունենա: Եվ ահա Արտաշատի քաղաքապետի պաշտոնը հարմար հարթակ է Արգամ Աբրահամյանի կարիերայի առաջընթացի համար:

Օրերս մամուլում հրապարակվեց նաև լուր, որ համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մարտավարության Արգամ Աբրահամյանի մարզպետ նշանակումով իշխանությունները փոխհատուցելու են Հովիկ Աբրահամյանի առաջիկա հրաժարականը: Եվ սա շատ տրամաբանական է, արդեն իսկ հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանը չէ Սերժ Սարգսյանի ժառանգորդը, իսկ հաջորդ ժառանգորդի իշխանական գահին նստեցնելու համար անհրաժեշտ է, որ նա նշանակվի  վարչապետ: Այս ճանապարհն են անցել և Ռոբերտ Քոչարյանը, և´ Սերժ Սարգսյանը: Հասկանալի է, որ Հովիկ Աբրահամյանը սպասում է իր Հրաժարականին և այս ընթացքում փորձում է, որքան հնարավոր է մեծ պատառ վերցնել իր որդու համար: Եվ գուցե մի օր Արգամ Աբրահամյանը հասնի Հովիկ Աբրահամյանի անհաս երազին և դառնա ՀՀ նախագահ:

Դիտվել է 262 անգամ
 


Այս թեմայով