Չեխիայի վարչապետը Հովիկ Աբրահամյանից պահանջել է արտահանձնել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին «Զապին»

defaultČeské Noviny-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Չեխիայի վարչապետը հանդիպման ժամանակ քննարկել են նաև Անդրանիկ Սողոյանի արտահանձնման հարցը։ Քանի որ երկրների միջեւ արտահանձնման մասին համաձայնագիր չկա, որոշումը պետք է կայացնեն արդարադատության նախարարությունները։
Աբրահամյանը նշել է, որ Երեւանը պատրաստ է զբաղվել այդ գործով, եթե գտնեն իրական ճանապարհներ։Նա նաև ասել է, որ ցանկացած օրինախախտ պետք է պատասխանատվության կանչվի։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Պրահայի դատարանը Անդրանիկ Սողոյանին հեռակա կարգով դատապարտել էր 22 տարվա ազատազրկման սպանության եւ դրամաշորթության մեղադրանքով։Նրան ձերբակալել էին Երեւանում, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս ՀՀ քաղաքացիներին հանձնել այլ երկրի արդարադատությանը, իսկ Չեխիայից փաստաթղթերը դեռ չէին ստացվել Անդրանիկ Սողոյանին բաց ազատ էին արձակել։

 


Այս թեմայով