Հովիկ Աբրահամյանը չի հանդիպել «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի հետ

hovik_abrahamyanԱյսօր լրատվականներից մեկը հղում տալով իր աղբյուրներին գրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է«օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի հետ: Այս հարցի շուրջ մենք զրուցեցինք Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի հետ:

Մեր հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեղկատվությունը,որ այսօր կայքերից մեկը գրել էր, թե վարչպետ Հովիկ Աբրահամյանը հադիպել է օրենքով գող Շաքրո Մոլոդոյի հետ, վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը հերքեց լուրը , նշելով « Այն ապատեղկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Զախարի Կալաշովի (Շաքրո) հետ հանդիպում չի ունեցել։

Դիտվել է 844 անգամ
 


Այս թեմայով