Հովիկ Աբրահամյանի հրաժարականի սկիզբը

ՀովիկԻշխող համակարգը հայտնվել է ցայտոտնի մեջ: Ապրիլյան քառօրյա պատերազմը հրապարակային ցուցադրության է դրել նրանց բոլոր թերությունները և հանցագործությունները: Այս պատերազմից հետո իշխանությունների համար չկա որևէ շղարշ, որով կարող են ծածկել իրենց կատարածը թալանը և անօրինականությունները: Ինչպես սովորաբար լինում է, այս անգամ էլ համար մեկ թիրախը ՀՀ կառավարությունն է իր ղեկավարով:

Հովիկ Աբրահամյանը հայտնվել է ծանրագույն իրավիճակում: Նրա դեմ պայքար կա թե համակարգի ներսից, թե հանրության կողմից: Վարչապետի ուժերը ըստ ամենայնի չեն բավականացնում, որպեսզի կարողանա անսասան պահի իր դիրքերը: Նրա դեմ գործողությունների սկիզբը արդեն իսկ դրվել է: Գառնիում գյուղացիները արդարացիորեն ոտքի են կանգնել և հրաժարվում են իրենց գյուղի ջրազրկման հաշվին ոռոգել Հովիկ Աբրահամյանի  հողերը, որոնք գտնվում են Նարեկ համայնքում:

Շատ կարճ ժամանակ է տրված Հովիկ Աբրահամյանին տնտեսությունը կարգի բերելու համար: Եթե նա ձախողի, իսկ ձախողումը Հովիկ Աբրահամյանի համար իրատեսական է՝  նրա դեմ Գառնիում ծավալված  բողոքի ալիքը կտեղափոխվի Երևան:

Հ.Գ. Շատերին թվում է, թե սա փոքր գործողություն է, սակայն իրականում գառնեցիները դրել են Հովիկ Աբրահամյանի հրաժարականի սկիզբը: Գոնե Տիգրան Սարգսյանի փորձը դա է ապացուցում:

Դիտվել է 2,054 անգամ
 


Այս թեմայով