Հովիկ Աղազարյանի հայտարարությունը որևէ կապ չո...

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը  անդրադարձել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությունը, ըստ որի՝  Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսվել, քանի որ նա նախկին իշխանության ներկայացուցիչ է: Մակունցը նշել է, որ Աղազարյանի հայտարարությունը որևէ կապ չունի խմբակցության դիրքորոշման հետ

«Ձևակերպումը բացառապես Հովիկ Աղազարյանի մասնավոր ընկալումն է։ Խմբակցության շարժառիթները և հիմնավորումները ներկայացված են խմբակցության որոշման հավելվածում»,- նշել է Մակունցը:

Վերջինս ընդգծել է, որ Աղազարյանի հայտարարությունը որևէ կապ չունի խմբակցության դիրքորոշման հետ: