Ինչ կապ ունի վարչապետը նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության հետ. պարզաբանում

ՀովիկՎրացական BusinessPressNews (BPN) լրատվական գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրում է, որ նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն է:

Այս հարցի պարզաբանման համար մենք դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանին: Տիկին Պողոսյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց.«Ձեր հարցադրման մեջ ներկայացված տեղեկատվությունը, թե «նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն է» բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Նշենք նաեւ, որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հետևողականորեն շարունակում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների քաղաքականությունը, որոնք միտված են նոր ավիաընկերությունների ներգրավմանը, ավիաշուկայի մրցունակության բարձրացմանը, ավիատոմսերի գնային քաղաքականության բարելավմանը և այլն»:

Դիտվել է 235 անգամ
 


Այս թեմայով