Հովհաննես Իգիթյանը Փաշինյանի հետ համաձայնեցվա...

Այն բանից հետո, երբ իշխանական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն արեց, կապված Ղարաբաղյան հարցի բանակցություններում այսպես ասած Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հնարավոր մասնակցության հետ, որի համաձայնությունը տվել է Նիկոլ Փաշինյանը, ըստ պատգամավոր Իգիթյանի, սպասելի էր, որ առաջին արձագանքողը պետք է լինի ՀՀ ԱԳ նախարարությունը։

Սակայն, որքան էլ զարմանալի է, անմիջական արձագանք չեղավ։ Ավելին, իշխանական թեւն առհասարակ հարցին չանդրադարձավ սկսած Փաշինյանից, եւ այնպիսի տպավորություն էր, որ նման հայտարարություն չի էլ հնչել։ Սա բավական լուրջ մտորումների առիթ է տալիս։ Նախ, այն վարկածը, թե Իգիթյանը որպես այսպես ասած, պայմանական սորոսական թեւի ներկայացուցիչ իր հայտարարությամբ փորձել է հանրայնացնել ռուսական տարբերակը կարգավորման Արեւմուտքի պատվերով, ինքնագլուխ կերպով, կարծես թե չաշխատեց։ Հակառակ դեպքում, իշխանական թեւը գոնե ֆեյքային փչացման եղանակով Հովհաննես Իգիթյանին իր տեղը ցույց կտար։

Ավելի շատ այն տպավորոթյունն է, որ Հովհաննես Իգիթյանի հայտարարությունը համաձայնեցված է եղել Նիկոլ Փաշինյանի հետ եւ «սլիվ» է արվել՝ հանրային տրամադրությունները ստուգելու համար։ Այս դեպքում արդեն, հարցը լրիվ այլ լրջության մակարդակում է, քանի որ փաստացի գործ ունենք բանակցային մի այնպիսի հունի հետ, որը ժամանակին նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն է անտեսել, հենց Իգիթյանի խոսքերի համաձայն, թեեւ Լեւոն Զուրաբյանն էլ ասում է, որ Փաշինյանը փորձում է վերականգնել Տեր-Պետրոսյանի ժամանակների ձեւաչափը բանակցություններում։

Սա ինչ խոսք չափազանց լուրջ խնդիր է, ու ՀՀ ԱԳ նախարարության լռությունն էլ, ակամա մտածել է տալիս, որ չէ, ինչ որ ջրեր այնուհանդերձ հոսում են Ղարաբաղյան բանակցությունների մասով։