Հանուն Ուկրաինայի, ընդդեմ Հայաստանի շահի․ Ինչ...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 118 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ վերականգնվեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ձայնը: Մինչ այս պահը շարունակվում է լայնորեն քննարկվել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության երկու իշխանական անդամների՝ ռուբեն Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի պահվածքը:

Նրանցից առաջինը՝ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել, բայց շատ չանցած՝ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար հրապարակեց ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի հետ՝ այն մակագրելով.

«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։

Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։

Ի հեճուկս որոշ չարագուշակների՝ մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»:

Այլ էր Հովհաննես Իգիթյանի դեպքում: Վերջինս էլ «պատահաբար» քվեարկությանը չէր մասնակցել: Եթե հաշվի առնենք միջազգային փորձը, կարող ենք հստակ արձանագրել, որ չքվեարկել՝ նշանակում է լինել դեմ: Այսինքն՝ փաստացի՝ անձը դեմ չի քվեարկում, բայց իրականում ինքնին չքվեարկելը ցույց է տալիս դեմ լինելը:

Հիմա անդրադառնանք հարցի գլխավոր կետին՝ ինչու՞ պետք է Իգիթյանը դեմ լիներ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ձայնի վերականգնմանը: Մեր տեղեկություններով՝ «իմքայլական» պատգամավորը դա արել է՝ ի շահ ուկարինացի գործընկերների: Ստացվում է՝ ՀՀ պատգամավորը հանուն ուկրաինական շահի վտանգի տակ է դնում հայկական շահն ու ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները, քանի որ հարցը վերջինիս համար շատ էական էր: Այժմ տրամաբանական հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք նման քայլի գնալ, և հատկապես այն դեպքում, երբ Ուկրաինան կողմ է քվեարկել, օրինակ, ադրբեջանական հակահայ նախագծերի: