Հոնկոնգում ցուցարարների և իրավապահների միջև բ...

Հոնկոնգում տեղի ունեցած ցույցերի և անկարգությունների պատճառով իշխանությունները դադարեցրել են պետական որոշ գրասենյակների աշխատանքը:

Ցուցարարները բողոքում են արտահանձնման մասին օրենսդրական փոփոխությունների դեմ, որոնք թույլ կտան տերբեր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց արտահանձնումը Չինաստանին:

Չնայած Հոնկոնգի օրենսդրական խորհուրդը հետաձգել է օրինագծի երկրորդ ընթերցումը, լարվածությունը չի նվազել: Իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, երբ վերջիններս փորձել են մտնել կառավարական շենքեր: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ակցիայի մասնակիցների դեմ: 70-ից ավելի մարդ վիրավորվել է:

Վերջին օրերին Հոնկոնգում շարունակվող բողոցի ցույցերը համարվում են ամենազանգվածայինը 1997թ.-ից ի վեր, երբ Բրիտանիան Հոնկոնգը վերադարձրեց Չինաստանի վերահսկողության տակ: