Հոկտեմբերի 27-ը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը.հարցման արդյունքներ

27-6.jpg-Vazgen

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ունեցել է պատվիրատու:

1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովում կատարված սպանությունները ամենաաղմկահարույցն ու առեղծվածայինն էին նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում: Չնայած ըստ պաշտոնական վարկածի կատարված հանցագործությունը բացահայտված է և ահաբեկչական խմբի անդամներից դուրս սպանությունները չեն ծրագրվել կամ պատվիրվել այլ անձանց կամ ուժերի կողմից, այնուամենայնիվ հանրության շրջանում լուրջ կասկածներ կան պատվիրատուների հարցում և շատերը համոզված են, որ այն պետական զինված հեղաշրջում էր:Այսօր էլ դեռ հանրության շրջանում քննարկվում են ամենատարբեր վարկածները: Ըստ մեր հարցման արդյունքների՝ հարցվածների 50 տոկոսից ավելին կարծում է, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ունեցել է պատվիրատու և այդ պատվիրատուն եղել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հարցվածների ավելի քան 20 տոկոսը կարծում է, որ պատվիրատուն եղել է ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը: 19 տոկոսից քիչ ավելին կարծում է, որ ահաբեկչությունը պատվիրել են այլ երկրների հատուկ ծառայությունները և միայն 7.5 տոկոսն է կարծում, որ կազմակերպիչը եղել է խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը: Հիշեցնենք, որ հարցմանը մասնակցել է 494 օգտատեր:

11873961_678281755649818_2106859564_n

 


Այս թեմայով