Հոկտեմբերի 27-ի հետ կապված առեղծվածային սպանություններ

hqdefault1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունը ամենաաղմակհարույց դեպքն է Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, որը մինչ այսօր բազմաթիվ անպատասխան հարցեր է թողել:

Politik.am-ը ներկայացնում է այն անձանց ցանկը, ովքեր սպանվել կամ մահացել են առեղծվածային պայմաններում ու կապ են ունեցել հոկտեմբերի 27-ի հետ:

1.Ըստ շրջանառվող լուրերի, Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից։ Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։ Ըստ տեղեկությունների, Տիգրան Նազարյանը ներկա էր եղել նաեւ Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպմանը։ 2000 թվականի նոյեմբերին Տիգրան Նազարյանը Ազգային հեռուստատեսության կողմից վեց ամսով գործուղվել Էր ԱՄՆ ու այլևս չէր վերադարձել։ Որոշ ժամանակ հետո ՀՀ ազգային հեռաստաընկերությանը հրաժարվել էր նրա հետ համագործակցությունից՝ Հոկտեմբերի 27-ի գործով վկան բազմիցս հայտարարել էր, որ չի պատրաստվում Հայաստան վերադառնալ՝ նույնիսկ Հոկտեմբերի 27-ի գործով դատարան կանչելու դեպքում։ «ժառանգություն» կուսակցության քարտուղար Ատյոպա Աաֆարյանը. ով 99-ին վերլուծական էր գրում տեղի ունեցածի մասին, երեկ մեր զրույցում ասաց, որ Հոկտեմբերի 27-ի գործին առնչվող կարետրագայն բոլոր վկաները կյանքից հեռանում են վաղաժամ։

2. ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում ԲաղրամյանևԿիեւյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց մի 30-35 տարեկան քաղաքացու

3. Նորայր Եղիազարյան. հոկտեմբերի 27-ի աջակիցներից էր, 2000թ. օգոստոսի 29-ին բանտախցում էլեկտրահարվել է, մասնագիտության էլեկտրիկ:

Մովսես Գեղանգուլյան. Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ, մահացել է 2000 թ. դեկտեմբերին, ավտովթարի արդյունքում:

4.Վլադիմիր Նազարյան. իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր, նախկին գլխավոր դատախազ:Իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 2002 թ. հուլիսի 22-ին: Հայաստանի ընդդիմության հիմնական իրավախորհրդատուն էր:

5.2002թ.-ին իր տան շքամուտքում սպանվեց հանրային հեոուստառադիոյի խորհրդի նախագահ այս գործով առանցքային վկա 36–այմյա Տիգրան Նադդալյանը, չնայած՝ նրա սպանության համար մեղադրվել և դատապարտվել է սպարապետ Վազգեն Սարզսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը. սակայն շատերը պնդում են, որ Նադդալյանը սպանվեց որպեսս Հոկտեմբերի 27-ի վկա։

6.Մահվան հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին։ Կրկին իր բանտախցամ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան է եղել հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը՝ կախվելու միջոցով։ Սակայն, դեռևս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը, ով ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում և ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությանը չբաահայտվի։

7.Այնահետեւ Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս 2004թ.–ին Ապարան-Երևան ավտոճանապհին վթարի ենթարկվեց հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված Աժ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբայրը)։ Վթարից հետո նա մի քանի վիրահատության է ենթարկվել, սակայն, գիտակցության չգալով, մահացել։

8.Նույն տարում կրկին ավտովթարից ԱՄՆ-ում մահացել է գոծով որպես վկա անցնող Աժ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը։

9.Իսկ ահա 2010թ–ի մայիսին ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել Է հոկտեմբերի գործով 14 տարի ազատազրկման դատպարտված Համլետ Ստեփանյանի դին։ Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին։ Ըստ նախնական եզրակացության, 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը։ Վերջինի պաշտպանները նշել են սակայն, որ նա սրտի հետ կապ նախկինում որևէ խնդիրների չի ունեցել։

 

Դիտվել է 2,073 անգամ
 


Այս թեմայով