Հնդկաստանում ամպրոպների և անձրևների հետևանքով...

Հնդկաստանի Ութար-Փրադեշ նահանգում  ամպրոպների և հորդառատ անձրևների հետևանքով 26 մարդ է մահացել, 57-ը՝ վիրավորվել, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Նահանգի 22 շրջանում աղետի հետևանքով սատկել է ավելի քան 30 գյուղատնտեսական կենդանի, ավերվել 16 տուն:

Շատ մարդիկ վիրավորում են ստացել գիշերային ժամերին պատերի փլուզման հետևանքով: