Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Հը՞ Արթուր ջան, Արսեն ջան ի՞նչ կասեք

Հը՞ Արթուր ջան, Արսեն ջան ի՞նչ կասեք

 արսեն
Վերջերս համացանցում անընդհատ հանդիպում եմ Արթուր Ալեքսանյանի և Արսեն Ջուլֆալակյանի, իրենց եվրոպական խաղերին չմասնակցելու արդարացումներին:
Նրանք անընդհատ ասում են, որ Բաքվում կայանալիք խաղերին չեն մասնակցելու, քանի որ ուզում են լավ մարզավիճակով մասնակցել մի քանի ամիս հետո կայանալիք աշխարհի առաջնությանը: Կարդում եմ, զարմանում եմ ու մտածում, թե ինչու մեր ըմբիշներն իրենց մեջ այդքան քաջության կամ էլ ուղղակի ազնվություն չեն գտնում ասելու եվրոպական խաղերին չմասնակցելու իրական պատճառը: Հը՞ Արթուր ջան, Արսեն ջան ի՞նչ կասեք: Իրականում ինչու՞ չեք գնում ձեր հայրենիքի պատիվը պաշտպանելու: Վստահ եմ, որ աշխարհի առաջնությունն այստեղ կապ չունի: Թե չեք հիշում 2013 թվականը, երբ ընդհամենը 40 օրվա տարբերությամբ մասնակցեցիք և ունիվերսիադային, և թե աշխարհի առաջնությանը: Քաջություն մեր մարզիկներին միշտ է պետք` թե մրցագորգի վրա, թե որոշում կայացնելիս և այդ մասին հայտարարություն անելիս… Արթուր ջան, Արսեն ջան, միևնույն է երկուսիդ էլ շատ եմ սիրում ու ուզում եմ որ տարիներ հետո չզղջաք ձեր այսօրվա որոշման համար

Լիլիթ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Դիտվել է 575 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy