ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը առաջարկում է որոշ...

Հանրահին Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը առաջարկում է բժշկական օգնություն չցուցաբերել այն քաղաքացիներին, ովքեր դեմ են դիմակ կրելուն։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

ՀԽ նախագահի այս հայտարարությունը դատապարտում են բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, իսկ իրավաբանները կարծում են, որ այն հանցավոր հայտարարություն է։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն այս հայտարարության մասով գրել է․«Իշխանականների լալահառաչ ելույթների ու երկնամբարձ ջանքերի շնորհիվ արդեն ուժի մեջ է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը:

Այն, ինչ բովանդակում է Հանրային խորհրդի նախագահի աթոռին կռած սույն պարոնի տեքստը, առերևույթ պարունակում է վերոնշյալ հոդվածով նախատեսված արարքի հանցակազմի հատկանիշներ:

Եթե ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, ՀՀ դատախազությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նյութեր չնախապատրաստեն այս գրառման հիմքով և պատասխանատվության չկանչեն էթիկայի և բարոյականության սահմանագիծը հատող գրառումներով հայտնի Ստյոպա Սաֆարյանին, ապա վերջնականապես կարող ենք արձանագրել. իրավունքը Հայաստանում մահացած է»: