ՀԿԵ-ն շարունակում է Երևան-Գյումրի էլեկտրագնաց...

Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է Երևանի- Գյումրի միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը՝ բացի արագընթաց գնացքներից:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել էՀԿԵ մամուլի հետ կապրի պատասխանատու  Ռուբեն Գրձելյանը։

«Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները: Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան՝ Երասխի և Արաքսի ուղղություններով։

Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը՝ ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև»,- գրել է Գրձելյանը։