Հինգ մարդ է սպանվել Իրաքում Իրանի հյուպատոսու...

Հինգ մարդ է զոհվել երկուշաբթի երեկոյան Իրաքի Քարբալա քաղաքում ցուցարարների ցրման և Իրանի հյուպատոսության վրա ցուցարարների հարձակման գործողության ընթացքում, հայտնում է Shafaq-ը:

«Հինգ մարդ զոհվել է ցույցերի ցրման ընթացքում և Քարբալայում Իրանի հյուպատոսությունը գրոհելու փորձերի ժամանակ, մի քանի մարդ վիրավորվել է», - հայտնում է գործակալությունը հղում անելով բժշկական շրջանակներում աղբյուրներին:

Իր հերթին, Մարդու իրավունքների տեղական գերագույն հանձնաժողովը հայտնել է ցուցարարների շրջանում երեք զոհի մասին՝  անվտանգության ուժերի կողմից գործողությունների հետևանքով: