Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Երբ թոզ են փչում ամենաբարձր մակարդակով (Photo)

Երբ թոզ են փչում ամենաբարձր մակարդակով (Photo)

սերժ սարգսյան-գազպրոմՀիմնարկեքից առաջ և հոտո  ոչ մի տարբերություն չկա:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ: Ապրիլի 16-ին  Երևանի Ավան համայնքում  Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել  Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  Հիմնարկեքի արարողությունից զատ տվյալ հատվածում վաղուց նախատեսված է եղել պուրակ ստեղծել:

Հիմնարկեքի հանդիսավոր արարողությունից անցել է ուղիղ մեկ ամիս, պուրակը կառուցելուց  բազմաթիվ ամիսներ,  սակայն բացի հիմնարկեքի պետոնե հատվածից որևէ մեկը չի կարող ասել, թե այդ տարածքում ինչ-որ բան լինելու է, թե ոչ:

Ծարավ Աղբյուրի փողոցը վերջին տարիներին հայտնի դարձավ նրանով, որ փողոցում կառուցվեցին բազմաբնակարան շենքեր և սոցիալական ծրագրերի շրջանակում (հիփոթեքային վարկավորմամբ) հատկացվեցին մի քանի ոլորտի մասնագետների:

Ապրին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադառնալով պուրակի ստեղծմանն` ասել էրԱնցյալ տարի գարնանը, երբ շրջայցով այստեղ էի, բնակիչներին խոստացա, որ բնակելի շենքերի հարակից տարածքում կկառուցենք պուրակ: Նաև նախնական նախագիծն էինք ներկայացրել: Մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ այդ խոստումն ուժի մեջ է, ընդամենը կատարման ժամկետն ենք հետաձգել….»:  Տարոն Մարգարյանը նաևս վերահաստատել էր նախաձեռնության իրականացման իր պատրաստակամությունը, սակայն ինչպես տեսնում ենք Politik.am-ի լուսանկարներում,  ոչ «Գազպրոմ» ընկերության ձեռնարկած շինաշխատանքներն են ընթանում, և ոչ էլ, առավել ևս, բարեկարգման աշխատանքները, քանի որ դրանք պետք է սկսվեն շինարարության ավարտից հետո:

ծարավ աղբյուր3 ծարավ աղբյուր1 ծարավ աղբյուր

հիմնարկեքԱյս անլուրջ  նախաձեռնության տրամաբանությունը կայանում է նրանում, որ «Գազպրոմ» ընկերության միջոցով` ապրիլի 24-ից առաջ` պետական ամենաբարձր մակարդակով  թոզ փչեցին  հանրության աչքերին, հատկապես Ծարավ Աղբյուրի բնակիչների, թե հայ-ռուսական համագործակցությունը ամենաամուրն է: Ինչու ապրիլի24-ից առաջ, քանի որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառմանը մասնակցելու համար Երևան էր ժամանաելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և, սովորաբար, նման այցերից առաջ և ընթացքում հիմնարկեքներ, պայմանագրեր, հուշագրեր և այլ նախագծեր են իրականցվում «դեկորատիվ ֆոն» ապահովելու համար:

Իսկ թե երբ տեսանելի կլինի ուսումնամարզական համալիրի շենքը, իր հարակից շինություններով, դժվար է ասել: Մնում է միայն հուսալ, որ հիմնարկեքի բետոնհանգույցը չի քայքայվի`  մնալով  հողի և խոտերի տակ:

Դիտվել է 268 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy